Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-03-08_12-24-14.jpg
A A
Հասարակություն

Մասնակի փլուզում՝ Գյումրիում

Այսօր՝ մարտի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցում գտնվող տներից մեկում փլուզում է տեղի ունեցել, գրում է Shamshyan.com-ը։
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ: 

Պարզվել է, որ փլուզումը տեղի է ունեցել նշված փողոցի թիվ 304 տանը: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Պոկվել է պատից մի հատված:
 
Արդյոք փլուզումը կապ ունի այսօր տեղի ունեցած երկրի հետ, պարզվում է: