Բացել լրահոսը Փակել լրահոսը
default (1)
A A
Հասարակություն

Արարատի մարզում երեխաների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել․ 11-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Մարտի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարզի գյուղերից մեկից վայր ընկնելու հետևանքով «գանգուղեղային, ողնաշարի, պարանոցի վնասվածք հարցականով» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ 11-ամյա Հ․ Ս․-ն է։

Կայքի տեղեկություններով, Արտաշատի համայնքային ոստիկաններին կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ժամը 09։50-ի սահմաններում մարզի գյուղերից մեկում երեխան վիճաբանել է Արարատի մարզի բնակիչներ 12-ամյա Կ․ Ս․-ի և 11-ամյա Գ․ Դ․-ի հետ, որի ընթացքում միմյանց հասցրել են փոխադարձ հարվածներ՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն: