Բացել լրահոսը Փակել լրահոսը
88a39366-ee2b-4d43-8473-cf76cbe6da26
A A
Պաշտոնական

Ծաղիկների փառատոն՝ Կանանց տոնի առթիվ

Կանանց Միջազգային օրը՝ մարտի 8-9ին Դիանա Աբգար այգում տեղի կունենա «Ծաղիկների և Բույսերի Փառատոն»։

Գարնանամուտով սկիզբ է դրվում Հայաստանի եզակի փառատոններից մեկը, որն այս տարի կնվիրվի Կանանց միջազգային օրվան։ Ամբողջ աշխարհում տարածված ծաղիկների փառատոնը այժմ արդեն տեղի է ունենում Հայաստանում։

Այգում այդ օրերին կգործի ծաղիկների, բույսերի, և հայ հեղինակների կողմից պատրաստված մարտի 8-յան նվերների շաաատ յուրօրինակ տեսականու ցուցահանդես վաճառք։ Ծաղիկների շատ գեղեցիկ ֆոտոզոնա, որտեղ միջոցառման այցելուները կարող են անվճար լուսանկարվել, Ազգային մեծ շուրջ պար, ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐ՝ բույսերի խնամք, կավագործություն, բույսերի վերատնկում, Անակնկալ Ֆլեշմոբ , Տարեց կանայք կստանան նվեր ծաղիկներ, Համերգային ծրագիր՝ DJ-ներ, Lara Atoyan + DJ Roma, Armi + DJ Special։

Այս փառատոնի շնորհիվ մեկ հարթակում հավաքվում են ծաղիկների և բույսերի ոլորտի բոլոր ներկայացուցիչները։