
A
A
Վարդան Ղուկասյանին (Դոգ) ձերբակալել է ԱՄՆ Միգրացիոն և մաքսային ոստիկանությունը․ «Հետք»
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որում մանրամասներ էր ներկայացրել, թե ինչպես է կորել կապը կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանի հետ։ Ըստ հայտարարության` փետրվարի 21-ից Ղուկասյանի գտնվելու վայրը հայտնի չէ։ Այսօր նրա աջակիցները բողոքի ցույց են իրականացնելու ԱՄՆ դեսպանատան դիմաց։
«Հետքը» պարզել է, որ Ղուկասյանն այժմ ձերբակալված է և գտնվում է Լաս Վեգասում ՝ Հենդերսոն ձերբակալվածների պահման վայրում (HENDERSON DETENTION CENTER):
ԱՄՆ Միգրացիոն և մաքսային ոստիկանության (ICE) կայքի որոնման համակարգով հնարավոր է գտնել ձերբակալված անձանց՝ ըստ նրանց անձնական տվյալների։
Հենց այս համակարգի միջոցով ենք գտել Վարդան Ղուկասյանի ձերբակալման մասին տեղեկատվությունը։