A
A
Ժամանակն է, որ բոլոր հայերը, հատկապես ՀՀ ղեկավարությունը, իրենց ձայնը բարձրացնեն. Նուբար Աֆեյանը Ռուբեն Վարդանյանի հարցով դիմել է Փաշինյանին
Աջակցիր «Ա1+»-ինԱմերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանը հանդես է եկել կոչով՝ անդրադառնալով Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանի վիճակին։
«Անտանելի է տեսնել ադրբեջանական ռեժիմի կողմից իմ վաղեմի բարեկամ և գործընկեր Ռուբեն Վարդանյանին հասցված ցավն ու անարդարությունը։ Ժամանակն է, որ բոլոր հայերը, հատկապես Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը, իրենց ձայնը բարձրացնեն։ Եթե ոչ մենք, ապա ո՞վ։ Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ»,- գրել է Աֆեյանը։
Նրա խոսքով՝ Վարդանյանի դեմ իրականացվող գործողությունները լուրջ մտահոգություն են առաջացնում, և անհրաժեշտ է համախմբված ու վճռական քայլերով հասնել նրա ազատ արձակմանը։