Բացել լրահոսը Փակել լրահոսը
480713285_1014532794033406_2907578938526094093_n
A A
Պաշտոնական

Տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը՝ մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը։

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ Հ-6 հանրապետական նշանակության ճանապարհի Արագածոտնի մարզի Նոր Երզնկա բնակավայրի տարածքով անցնող հատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է։
Լուսանկարահանող տեխնիկական միջոցը գործարկվելու է մարտի 3-ից:

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը վարորդներին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: 

Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։