Բացել լրահոսը Փակել լրահոսը
շտապօգնություն
A A
Պաշտոնական

Գիշերը բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապօգնության մեր բժիշկների նկատմամբ․ նախարար

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գրառումը․

Իրենց մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպքերը, ցավոք, շարունակվում են:
 
Գիշերը բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապօգնության մեր բժիշկների նկատմամբ, ովքեր շտապել են կանչի` անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելու:
 
Օրեր առաջ էլ նմանօրինակ դեպք էր արձանագրվել Շիրակի մարզի շտապօգնության բուժակի նկատմամբ:
 
Խստորեն դատապարտում եմ տեղի ունեցածը: Վստահ եմ, որ այս դեպքերին իրավաչափ գնահատական լինելու է և այդ հարցում ինքնս լինելու եմ հետևողական:
 
Բուժաշխատողների հանդեպ ուժի, բռնության դրսևորումներն իրավահարգության կոպիտ խախտում են, անթույլատրելի վարքագիծ, և այո, պիտի արժանանան նաև հասարակական պարսավանքի: