Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Ինձանից հեռու մնացե՛ք, ես չեմ կոտրվում, շատ չանեք, վարչապետ կդառնամ, իմացե՛ք»․ Վարդան Ղուկասյան․ Առավոտ (տեսանյութ)

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որին այսօր իր տան դիմացից մարմնական վնասվածքներ պատճառելով,մեքենան կոտրելով իր թիկնապահի հետ ձերբակալել էին ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով, Շիրակի մարզային ոստիկանությունից ազատ արձակվելուն պես, լրագրողների հետ զրույցում ասաց․

«Հերթական լկտիություն ասեմ, թե ասեմ մարդու իրավունքների ոտնահարում, ես երկար տարիներ Ազգային ժողովում  պատգամավոր եմ եղել, քաղաքապետ, բոլոր նախագահների ժամանակ եղել եմ, բայց էս ձևի վիճակ, ինչ-որ սրանք արեցին այսօր՝ ավտոմատներով, մարդուն գետին պառկեցնելով, քարշ տալով շան պես, էս ձևի․․․64-65 տարեկան մարդ ենք, բայց սրանք վարքագիծը, մասկեքը փակած՝ թուրքի շպիոն են բռնում, թուրք են բռնում, թե սրանով ինչ են ուզում ասեն։ Յանի զենք են ման գալիս վրեքս։ Ասում են՝ զենքդ ուրա, զենքդ ուրա, ասի զենքը ձեր վրեն է, մենք ինչի պիտի զենք վերցնենք, ում համար պիտի զենք վերցնենք, մի խոսքով Տիգրան ոտքն էին վնասել, մի խոսքով էսպիսի խուլիգանական ձևով բերել-հասցրել էին էստեղ», գրում է Aravot.am-ը։

Վարդան Ղուկասյանն ասաց, որ որքան էլ փորձեն իրեն ճնշել, անկոտրում է։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում