Բացել լրահոսը Փակել լրահոսը
---------
A A
Հասարակություն

Հիվանդանոցում մահացել է «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը

Մոսկվայում մահափորձից հետո հիվանդանոցում մահացել է Դոնեցկի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը։

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ բժշկական ծառայությունների ներկայացուցիչները հայտնել են, որ Սարգսյանը մահացել է ստացած վնասվածքների հետևանքով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նա գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում և միացված էր արհեստական շնչառական սարքին։

Մահափորձը տեղի է ունեցել Մոսկվայի «Ալ առագաստներ» բնակելի համալիրում, որտեղ տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս երեքը՝ վիրավորվել։

Պայթյունի պատճառների և դեպքի մանրամասների շուրջ շարունակվում է քննությունը։