Բացել լրահոսը Փակել լրահոսը
754f3fbc_66fa_4ec3_888f_fcd15b18a4d8_1.thumb
A A
Հասարակություն

«Արդշինբանկ» ՓԲԸ-ն որևէ կապ չունի շուրջ 23 տարի առաջ լուծարված «Արդշինբանկ» ԲԲԸ-ի հետ․ հայտարարություն

Արդշինբանկը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
 
«Այսօր Կենտրոնական բանկը պետական գրանցումից հանել է դեռևս 2002 թվականին սնանկացած և 2003 թվականին լուծարված Արդշինբանկ ԲԱՑ բաժնետիարական ընկերությունը: Հայտնում ենք, որ Արդշինբանկ ՓԱԿ բաժնետիրական ընկերությունը շարունակում է գործել սովորական ռեժիմով, որևէ կապ չունի շուրջ 23 տարի առաջ լուծարված բանկի հետ և չի հանդիսանում այդ բանկի իրավահաջորդը:
 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 
Սույնով պաշտոնապես հայտարարում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 29.01.2025 թվականի որոշմամբ նույն օրվանից գրանցումից հանված (գործունեությունը դադարեցված) «Արդշինբանկ ԲԲԸ լուծարվող բանկ»-ը որևէ առնչություն չունի «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության (գրանցման համարը՝ 83, գրանցման ամսաթիվը՝ 25.02.2003թ.) հետ և չի հանդիսանում վերջինիս իրավանախորդը:
 
Մամուլում տեղ գտած հաղորդագրություններն ապատեղեկատվություն են»: