Բացել լրահոսը Փակել լրահոսը
Միքայել Արզումանյան
A A
Հասարակություն

Միքայել Արզումանյանի կալանքը երկարացվել է ևս երեք ամսով

Հակակոռուպցիոն դատարանը որոշել է երկարաձգել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի կալանքի ժամկետը երեք ամսով։

Արզումանյանն անազատության մեջ է 2022 թվականի օգոստոսի 30-ից՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու մեղադրանքով։