A
A
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում անձնակազմին է ներկայացվել Քննչական կոմիտեի նախագահի նորանշանակ տեղակալ Արմեն Գևորգյանը: Արթուր Պողոսյանը կարևորել է այն հանգամանքը, որ Արմեն Գևորգյանն իրավապահ համակարգում նոր մարդ չէ, իր աշխատանքային գործունեությունը սկսել է քննիչի աշխատանքից՝ քննչական համակարգում զբաղեցնելով տարբեր պաշտոններ: