A
A
Լուկաշենկոն հաղթել է Բելառուսի ընտրություններում
Աջակցիր «Ա1+»-ինԲելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն յոթերորդ անգամ վերընտրվել է նախագահի պաշտոնում՝ հաղթելով երեկ տեղի ունեցած ընտրություններում։
Բոլոր ձայների հաշվարկից հետո Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ նախնական արդյունքների համաձայն, Լուկաշենկոն ստացել է ձայների 86.8 տոկոսը: Նրա ամենամոտ մրցակիցը՝ Սերգեյ Սիրանկովը, ստացել է ձայների 3.2 տոկոսը:
Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ընտրատեղամասերում կոպիտ խախտումներ չեն եղել։