Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ադրբեջանի ինտենսիվ զորավարժություններն ու հայտարարությունները մտահոգիչ են. ԱԽ քարտուղար (տեսանյութ)

Մեր բոլոր որոշումները հրապարակային են՝ կլինի ՀԱՊԿ-ի հետ կապված կամ ցանկացած այլ երկրի: ՀԱՊԿ-ի հետ կապված որևէ որոշում գաղտնի չի կարող լինել:

Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու որևէ որոշում այս պահին ունի՞:

«Մենք իրավիճակը գնահատում ենք և ըստ դրա ենք որոշում կայացնում»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ հայկական կողմը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սառեցման ընթացքում կազմակերպության որոշումների կայացման գործընթացը չի տորպեդահարելու:

«Մենք կայացրել ենք քաղաքական որոշում՝ ՀԱՊԿ-ի հետ կապված: Այդ որոշումները հրապարակային են, և դուք բոլորդ տեղյակ եք: Եթե որոշում լինի, կտեղեկանաք այդ մասին»,- ասաց նա:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մտահոգիչ է համարում Ադրբեջանից հնչող հայտարարությունները։

«Բացի այդ, տեսնում ենք, որ ինտենսիվ զորավարժություններ են անցկացնում, նաև ինտենսիվ թռիչքներ՝ այլ երկրներից, որոնք, ամենյան հավանականությամբ, ռազմական տեխնիկա են տեղափոխում Բաքու։ Բայց մենք վերջին տարիներին տարբեր ուղղություններով աշխատել ենք, որպեսզի հնարավորինս կայունություն ստեղծենք տարածաշրջանում»,-ասաց Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում