Բացել լրահոսը Փակել լրահոսը
742
A A
Հասարակություն

Երևանում «Mercedes»-ը վերածվել է մոխրակույտի

Այսօր՝ հունվարի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 04:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցի փողոցում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության դիմաց ավտոմեքենա է այրվում: 
 
Ժամանել են Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
 
Հրշեջները մարել են Արթուր Մանուչարյանին պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի: 
 
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայքնային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Մառլեն Հակոբյանի գլխավորությամբ: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:  

Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած կրակի պատճառը, պարզվում է: