Բացել լրահոսը Փակել լրահոսը
Թրամփ
A A
Քաղաքականություն

ԱՄՆ–ն դադարեցնում է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը․ Թրամփը հրամանագիր է ստորագրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին, երդմնակալությունից հետո, ստորագրել է կատարողական հրամանագիր, որով նախատեսվում է սահմանափակել ծննդյան իրավունքի հիման վրա քաղաքացիություն տրամադրելու հնարավորությունը։

«Ծննդյան իրավունքով քաղաքացիություն տրամադրելը պարզապես անհեթեթություն է», – ընդգծել է ԱՄՆ նոր նախագահը։

Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները միակ պետությունն է, որտեղ այդպիսի կարգ է գործում։