Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արարատ Միրզոյան
A A
Պաշտոնական

Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռուբիոյին պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու առթիվ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

«Ջերմագին շնորհավորանքներս Մարկ Ռուբիոյին պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Հայաստանը բարձր է գնահատում է Միացյալ Նահանգների հետ իր ռազմավարական գործընկերությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և ընդհանուր շահերի վրա։ Մենք անհաբերությամբ սպասում ենք  մեր համագործակցությունը ամրապնդելուն՝ նպաստելու մեր երկու ազգերի անվտանգությանը, ժողովրդավարությանը և բարգավաճմանը,-գրել է Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատը հաստատել է հանրապետական Ռուբիոյին  պետքարտուղարի պաշտոնում։