Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Արտագաղթը նոր չէ, միշտ է եղել, բայց ոչ այս տեմպերով․մոտկորեցի քեֆչի Բաղիշ (տեսանյութ)

Կրկին բռնել ենք Մաթեւոսյանական Ծմակուտի ճանապարհը: Ձմեռ է,բայց Մոտկոր աշխարհում գարնան շունչ է զգացվում:Չգիտես ականջ դնես թռչունների դայլայլին, թե՞ քչքչացող  առուներին, որ սկիզբ են առել ձյունածածկ գագաթներից ու կարծես էն վերևների սառը շունչն են բերել ցածրադիր մարգագետիններ: Չքնաղ բնության գրկում ՝Մոտկորի Շամուտ գյուղում ենք:

Խիտ եղեւնուտից բացվող, շունչ կտրող տեսարաններով այս գյուղում հանդիպում ենք «երգող- գյուղապետին»: Ուղիղ 20 տարի Բաղիշ Վանյանը ղեկավարել է գյուղը, գյուղական ուրախությունների ու ծմակուտի հազարակարկաչ աղբյուրներում բացված ուրախության սեղաններըՙ ասել խոսել, կառավարել ու նաև ապահովել ուրախությունների գեղարվեստական մասը, երգել ու այսպես՝ ամեն օր ապացուցել  ժողովրդական ղեկավարի իր համբավը: Ընտրողների սիրտը գրավել է ոչ թե կաշառքով ու սուտ խոստումներով, այլ քաղցր դայլայլներով: Եվ ո՞վ կլիներ էն կարծրասիրտը, ով անհաղորդ կմնար Բաղիշի նախընտարական հանդիպումներին,  երբ նա մի շիշ օղիով, կամ առանց դրա հյուրանկալվում էր ընտրողների, ասել է թե՝ իր համագյուղացիների ընտանիքում, որտեղ նաև իրենք էին սեղանը զարդարում վերջին պահուստային շշով։ Դե շամուտեցի ես արի ու դիմացի պարոն Բաղիշի  քաղցրալուր ու գուսանական նախընտրական երգերին։   Բայց հիմա  ո՛չ երգի,ո՛չ էլ ուրախության սիրտ է մնացել, ամեն բան փոխվել է ,փոխվել են նաեւ մարդիկ, տխրում է միշտ ուրախ տրամադրություն բաժանող Բաղիշը:

Անկյուն+3