A
A
«Մի բան, որ սիրուն է, համով էլ կլինի». Գալուստ Միրզոյանը` կիվիի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ութ տարի է՝ կիվի ենք մշակում: Թարմա ենք կառուցել, որի տնկիները մեծ մասը երիտասարդ են, բերքատվությունը բավարարում է»,-ասում է Բագրատաշենի բնակիչ Գալուստ Միրզոյանը:
Բագրատաշենի մերձարևադարձային կլիմայի շնորհիվ՝ այստեղ մարդիկ տարատեսակ էկզոտիկ մրգերի ծառեր են աճեցնում: Գալուստ Միրզոյանն ասում է՝ շուկայում դրանց պահանջարկն օր-օրի մեծանում է:
«Դէ ինքը ջունգլիի բույս ա. Խոնավություն, արև: Այսպիսի պայմաններ է սիրում կիվին»,-ասում է Գալուստ Միրզոյանը:
Անցյալ տարի մոտ 150 կգ կիվիի բերք է հավաքել, սակյան բոլորը իրեն հարմար գնով վաճառել չի կարողացել. սպառման խնդիր կա: Ըստ նրա՝ հայկական կիվին շատ ավելի համեղ ու քաղցր է, քան ներմուծվածը:
«Մերն ավելի քաղցր է, և աճեցրած է մաքուր հողի մեջ»,-ասում է նա:
Անկյուն+3