Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՔԿԾ (6)
A A
Հասարակություն

Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` դեկտեմբերի հաշվետվությունը

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ։

Այսպիսով՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2024 թվականի դեկտեմբերի ընթացքում ազատազրկված անձանց անձնական զննությամբ, ինչպես նաև խցերում և բնակելի գոտու այլ հատվածներում պատրաստված թաքստոցներից հայտնաբերել են 110,35 գրամ թմրամիջոցների նմանվող զանգվածներ, 183 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 202 պարագա, 10 wi-fi սարք, 32 կտրող-ծակող առարկա, 517,85 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք և արգելված այլ իրեր։

Թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական, կարգապահական վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։

Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները։

 

 

Հանրային կապերի բաժին