A
A
Քանաքեռ-Զեյթունում կառուցվող շենքում վերելակն ընկել է հորանը. կա տուժած
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ հունվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակ փողոցի թիվ 1/7 հասցեում կառուցվող էլիտար շենքի վերելակն ընկել է հորանը, կա տուժած և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Shamshyan.com-ի տեղեկություններով, փրկարարները կիսակռույց շենքի չտեղադրված վերեկալի հորանից դուրս են բերել տուժածին և պատգարակով մոտեցրել օպերատիվորեն ժանանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենային: Բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության:
Տեղում համայնքային ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 65-ամյա Արտավազդ Գ.-ն է: