A
A
Տիգրան Ավինյանը փոխհատուցել է ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փոխհատուցել է իր վերջին՝ ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը: Գումարը, որը կազմել է 7 միլիոն 650 հազար դրամ, քաղաքապետը վճարել է սեփական միջոցներից՝ ամբողջությամբ փոխհատուցելով այն համայնքային բյուջեին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Բացի այդ, քաղաքապետը հանձնարարել է մանրամասն ուսումնասիրել կատարված գնման գործընթացը՝ պարզելու համար, թե ովքեր են պատասխանատու նշված ծախսերի համար: Նշված հանձնարարականի արդյունքների վերաբերյալ հընթացս տեղեկատվություն կտրամադրեմ»,-գրել է նա: