Բացել լրահոսը Փակել լրահոսը
473054795_908505824805607_8799566752812293793_n
A A
Պաշտոնական

Շիրակի մարզպետի աշխատակազմում և մարզի վեց համայնքներում ծառայողական մեքենաների թիվը կրճատվել է 72 տոկոսով

Շիրակի մարզպետի աշխատակազմից հայտնում են․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ծառայողական մեքենաների կրճատման գործընթացին արձագանքելով՝ Շիրակի մարզպետի աշխատակազմում և մարզի վեց համայնքներում ծառայողական մեքենաների թիվը կրճատվել է 72 տոկոսով։

📉Մինչ այդ օգտագործվող 62 ծառայողական մեքենաներից մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների սպասարկման համար մնալու է 17 մեքենա, ևս 7-ը ՀՈԱԿ-ների համար նախատեսված մեքենաներն են։

Ըստ այդմ՝
📌Շիրակի մարզպետի աշխատակազմ՝ 5 մեքենայից կմնա 3 մեքենա

📌Գյումրու համայնքապետարան՝ 10 մեքենայից մնալու է 6-ը, որից 2-ը կոմունալ ՀԲԲԸ-ին

📌Արթիկի համայնքապետարան՝ 10 մեքենայից կմնա 3-ը, որից 1-ը ՀՈԱԿ-ին

📌Ախուրյանի համայնքապետարան՝ 21 մեքենայից կմնա 3-ը, որից 1-ը ՀՈԱԿ-ին

📌Ամասիայի համայնքապետարան՝ 6 մեքենայից կմնա 4-ը, որից 1-ը շտապօգնության մեքենա է, 1-ը մերսեդես սպրինտեր

📌Աշոցքի համայնքապետարան՝ 6 մեքենայից մնալու է 3-ը, որից 1-ը ՀՈԱԿ-ին

📌Անիի համայնքապետարան՝ 4 մեքենայից կմնա 2-ը։