Բացել լրահոսը Փակել լրահոսը
472528684_1028424802659879_394272936720545593_n
A A
Պաշտոնական

Մաքսային ծառայությունը պետական կառավարման համակարգի հիմնասյուներից է․ ՊԵԿ նախագահ

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի ուղերձը Հայաստանի մաքսային ծառայության հիմնադրման 33-րդ տարեդարձի կապակցությամբ․

Հարգելի՛ մաքսային ծառայողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Մաքսային ծառայողի օրվա առթիվ:
 
Մաքսային ծառայությունը պետական կառավարման համակարգի հիմնասյուներից է: Այս տոնական օրը լավ հնարավորություն է ևս մեկ անգամ արժևորելու համակարգի անխոնջ աշխատանքն ու նվիրվածությունը՝ ի բարօրություն մեր պետության և յուրաքանչյուր քաղաքացու։ Ձեր ջանքերն ապահովում են մեր երկրի տնտեսական անվտանգությունն ու կայունությունը՝ նպաստելով աշխարհի հետ մեր տնտեսության դինամիկ կապի ձևավորմանը, օրինական առևտրի զարգացմանը, քաղաքացիների և պետության շահերի պաշտպանությանը։
 
Մաքսային ծառայողի աշխատանքի լավագույն գնահատականը, անշուշտ, կառույցի հետ առնչվող յուրաքանչյուր քաղաքացու և տնտեսվարողի գոհունակությունն է, որի բեկումնային բարելավմանն էլ պետք է ուղղվեն մեր ջանքերը։
 
Առաջիկայում մենք կյանքի ենք կոչելու համակարգի աշխատանքի արդյունավետությունն ու որակն էապես բարելավող բազմաթիվ ծրագրեր, որոնք թույլ կտան ավելի մոտ լինել յուրաքանչյուր քաղաքացու և տնտեսվարողի կարիքների ըմբռնմանը և բավարարմանը:
 
Բոլորս ծառայում ենք մի նպատակի՝ Հայաստանի Հանրապետության շենացմանը, որի իրականացումը պահանջում է ձևավորել մարդակենտրոն հզոր և պրոֆեսիոնալ ծառայություն: Միասին դեպի նոր բարձունքներ՝ ի գործ, հարգելի՛ մաքսային ծառայողներ:
 
Կրկին շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթում եմ առողջություն, բարեկեցություն և նորանոր հաջողություններ։