A
A
Կիևյան կամրջի տակ հայտնաբերել է տղամարդու մարմին
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ հունվարի 3-ին՝ ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի անցել է Կիևյան կամրջի արգելապատնեշը, հայտնվել վտանգավոր եզրագծի վրա ու սպառնում է իրեն ցած նետել։ Այս մասին գրում է shamshyan.com–ը։
Կայքի տեղեկություններով, մինչ կժամանեին ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, քաղաքացին իրեն ցած է նետել։
Դեպքի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է տղամարդու մահը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, Մաշտոցի ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 63-ամյա Սամվել Հ.-ն է։