Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ավինյան
A A
Պաշտոնական

Երևանի ավագանին հաստատել է 2025թ. բյուջեն (տեսանյութ)

Երևանի ավագանին տարեվերջյան նիստում հաստատել է 2025թ. բյուջեն: Գալիք տարի նախանշված ծրագրերի հիմքում տարածքային համաչափ և կայուն զարգացումն է, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակականության ապահովումն ու քաղաքային ենթակառուցվածքների արդիականացումը:
 
2025թ. Երևանում կյանքի կկոչվեն կարևոր մի շարք նախագծեր.
🔹 կմեկնարկի Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցումը,
🔹 ձեռք կբերի ևս 15 նոր տրոլեյբուս,
🔹 կբարեկարգվի 107 բակային տարածք,
🔹 կբարեկարգվեն Աղի լճի, Ֆիզիկայի բանավանի տարածքները, Պարույր Սևակի անվան այգին ու Հակոբ Պարոնյանի անվան պուրակը,
🔹 կշարունակվի Պատանի հանդիսատեսի թատրոնի հիմնանորոգումը,
🔹 Նուբարաշենի խճուղու հյուսիս-արևելյան հատվածում կստեղծվի անտառապաշտպանիչ գոտի,
🔹 էներգաարդյունավետության ծրագրով կհիմնանորոգի 17 մանկապարտեզ՝ բակային տարածքներով, 47-ում կիրականացվեն հորիզոնական միջոցառումներ,
🔹 30%-ով կբարձրացվի համայնքային մշակութային ու մարզական կառույցների, 15%-ով՝ գրադարանների աշխատակիցների աշխատավարձերը:
🔷 «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբին կտրամադրվի 9 անուն 19 երաժշտական գործիք՝ վաթսունյոթ միլիոն հինգ հարյուր ինը հազար դրամ արժողությամբ: Պատանի երաժիշտներին կհանձնվեն աշխարհում գործող բարձրակարգ սիմֆոնիկ նվագախմբերի կողմից գործածվող թանկարժեք երաժշտական գործիքներ:
🔷 Երևանում տաքսի ծառայություն իրականացնող կազմակերպությունների և ֆիզիկական անձանց համար ավագանին սահմանել է լրացուցիչ հավաստագրման չափորոշիչներ: Մասնավորապես, հաշվի են առնվելու մեքենայի շահագործման տարեթիվը, նախորդ տարվա ընթացքում վարչական իրավախախտումներ կատարած լինելու, վարորդի բուժզննում անցած լինելը, ինչպես նաև մեքենայի հիբրիդային կամ էլեկտրական շարժիչով աշխատելու հանգամանքը: Հավաստագրմամբ Երևանի քաղաքապետարանը ցանկանում է բարելավել տաքսի ծառայության որակը: Հավաստագրումը կրում է բացառապես կամավոր բնույթ: