Օրացույց․ 23-ը դեկտեմբերի․ Կորյուն Փիլոյանը Նիկոլ Փաշինյանի համար պահանջում է 8 տարվա ազատազրկում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը 1997-ի դեկտեմբերի 23-ին դեռեւս ոչ մի լավ բան չի սպասում նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությունից։ Ղարաբաղյան հարցում ընդդիմության տեսակետներից մի քանիսը արտգործնախարարն ընդունել է, սակայն դա պարոն Սարգսյանի համար քիչ է։ Իրական վտանգն, ըստ պարոն Սարգսյանի, այն է, որ ՆԱՏՕ-ի զորքերը կտեղակայվեն Հայաստանի տարածքում։ Իսկ դա հնարավոր է կանխել Ռուսաստան-Բելառուս միությանը միանալու դեպքում։
1997-ի այս օրերին Հայաստանում անխնա ոչնչացվում են թափառող շները։ Հատուկ այդպիսի պետական ձեռնարկություն կա Երեւանում նման դաժան առաքելության համար։ Շներին, ըստ պաշտոնական տեսակետի, ոչնչացնում են, որպեսզի պաշտպանեն քաղաքացիների անվտանգությունը։
1998-ի դեկտեմբերի 23-ին Երեւանում մեծարում են Ալեքսանդր Թամանյանին։ Նրան համարում են ժամանակակից Երեւանի հեղինակ։ Այստեղ է նաեւ Կարեն Դեմիրճյանը։ Քաղաքապետ Սուրեն Աբրահամյանն ասում է, որ 21-րդ դարի շեմին ենք, պետք չէ ամեն ինչում կրկնօրինակել 120 տարի առաջ ծնված Թամանյանին։ Պատգամավորների դժգոհությունները չեն խանգարում, որպեսզի նույն օրը ֆինանսների նախարար Էդվարդ Սանդոյանը հենց խորհրդարանի նիստից հետո ստորագրի Հայաստանին հերթական վարկ տալու մասին համաձայնագիրը։ Այս անգամ վարկը տվողը գերմանացիներն են, գումարը 27,5 միլիոն գերմանական մարկ, նպատակը՝ էլեկտրաէներգիայի հաղորդագծերի վերականգնման համար։
1999-ի այս օրը նախագահի նստավայրի մոտ են հավաքվել Նոր Նորք համայնքի թաղապետի ընտրություններում Մկրտիչ Մինասյանի հաղթանակից դժգոհ քաղաքացիները։ Ըստ նրանց Մինասյանը կեղծիքով է հաղթել իրենց թեկնածու Դավիթ Պետրոսյանին։ Բողոքավորներին առաջնորդում է Պետրոսյանի հայրը՝ համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ամբիոնի վարիչ Ռաֆիկ Պետրոսյանը, որին Մինասյանի կողմնակիցներից մեկը մեղադրում է իրեն առեւանգելու եւ Դավիթ Պետրոսյանի շտաբում ծեծելու մեջ։
Քրիստոնեության 1700-ամյակի միջոցառումները կազմակերպող հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը 2000-ի դեկտեմբերի 23-ին բոլոր գործարարներին զգուշացնում է՝ հենց օգտագործեցիք տոնակատարությունների պաշտոնական խորհրդանիշը, պետք է վճարեք։ Հարությունյանը 40 գործարար էր հրավիրել հանդիպմանը, եկել էր հազիվ կեսը։ Համաշխարհային Բանկը Հայաստանին կտա SAC-3 վարկի վերջին՝ 6 միլիոն դոլարը։ Վարկի տրամադրումը շատ երկարեց, բանկն այդպիսով պատժում էր Հայաստանին «Բաշխիչ ցանցերի» սեփականաշնորհումը ձգձգելու համար։ Երբ հաջորդ տարի հայտնի կդառնա ցանցերի սեփականատիրոջ անունը, Համաշխարհային բանկը կքննարկի նաեւ SAC-4 վարկի տրամադրման հարցը։ Խոսքը 50 միլիոն դրամի մասին է։ Կաթողիկոս Գարեգին Երկրորդը նույն օրը պատասխանում է այն հարցին, թե 1700-ամյակի տոնակատությունները ի՞նչ չափի գումար կբերեն Մայր Աթոռի գանձարանին։Սպասվում է, որ տոնակատարությունների շրջանակում տեղի կունենա ավելի քան 200 միջոցառում։
2001-ի այս օրը «Ջերմուկ» մայր գործարանի ղեկավարությունը որոշում է հունվարի մեկից աշխատանքից ազատել գործարանի մոտ կեսին։ Այս որոշումը հաջորդում է նախագահի 40 հազար աշխատատեղ բացելու մասին խոստումին։ Տնօրեն Արմեն Տեր Ստեփանյանը հայտարարել է նաեւ, որ կրճատում է աշխատավարձերը։ Անհատական ծանուցագրերի մեջ մշված է, որ հաշվի չի առնելու ոչ ստաժ, ոչ փորձ, որ թոշակառու լինելու հանգամանք, ոչ էլ ընտանեկան դրություն։ Պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանը դեմ չէ, որ հայկական ատոմակայանը հանձնվի հավատարմագրային կառավարման։ Ըստ նախարարի, այս ճանապարհով պետք է լուծվի նաեւ «Բաշխիչ ցանցերի» ճակատագիրը։
2002-ի դեկտեմբերի 23-ին դրությամբ Հայաստանի արտաքին պարտքը մեկ միլիարդ դոլարի չի հասնում: Մյուս տարի Հայաստանը երկու ամսվա ընթացքում պետք է փակի թուրքմենական գազի պարտքը: Ի՞նչ միջոցներով: Ֆինանսների նախարարության ներկայացուցիչն ասում է՝ Երեւի Հայաստանում արտադրվող ամբողջ ապրանքացանկը ներառված է:
2009-ի դեկտեմբերի 23-ին դատախազ Կորյուն Փիլոյանը քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի համար դատարանից պահանջում է 8 տարվա ազատազրկում ։