A
A
Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Volkswagen»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 21-ին, ժամը 13:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Volkswagen» (վարորդ՝ Գ․ Գ․, ծնված 1993 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված։