A
A
Գևորգ Պապոյանն աշխատանքային այցով գտնվել է Շիրակի մարզում
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 21-ին աշխատանքային այցով գտնվել է Շիրակի մարզում։
Նախարարը նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանի և Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանի հետ հետևել է Գյումրու Կումայրի պատմական փողոցների վերակառուցման աշխատանքներին, ծանոթացել առկա իրավիճակին։
Շրջայցի ընթացքում նախարարն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն․ դրանց առնչությամբ տեղում տրվել են հանձնարարականներ:
Մասնավորապես՝ նախարարն արձանագրել է, որ էլեկտրական սյուների ներկայիս վիճակը չի համապատասխանում զբոսաշրջային բարեկարգված միջավայրին, և անհրաժեշտ է դրանք կա’մ տեղափոխել այլ վայր, կա’մ փոխարինել այնպիսի սյուներով, որոնք կլինեն միջավայրին համահունչ ու չեն խաթարի ընդհանուր տեսքը։
Նա ընդգծել է, որ շինարարական աշխատանքները չեն կարող համարվել ավարտված, քանի որ զբոսաշրջային պատշաճ միջավայրն ապահոված չէ։
Նշենք, որ Գյումրիի պատմական կենտրոնի մի քանի փողոցների վերակառուցման ծրագիրն իրականացվել է «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրով», որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից ՀՀ-ին տրամադրված վարկային միջոցներով ու կառավարության համաֆինանսավորմամբ։