Բացել լրահոսը Փակել լրահոսը
470550901_565896903073083_1958691273770510324_n
A A
Հասարակություն

Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենա է այրվել․ վարորդը հոսպիտալացվել է

Դեկտեմբերի 20-ին, ժամը 18:51-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորագյուղ գյուղի սկզբնամասում այրվում է «BMW» մակնիշի ավտոմեքենա։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Ս․ Պ․, ծնված 2008 թ.) և «Zil» (վարորդ՝ Ա․ Ա․) մակնիշների ավտոմեքենաները. «BMW» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։00-ին, մարվել՝ 19:45-ին: Այրվել է «BMW» մակնիշի ավտոմեքենան։