Բացել լրահոսը Փակել լրահոսը
լուսացույց
A A
Պաշտոնական

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դավիթ Բեկի - Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Դավիթ Բեկի - Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկում: Մասնավորապես՝ Դավիթ Բեկի փողոցում (Էրեբունի վարչական շրջանից եկող ուղղությամբ) հետադարձը կկազմակերպվի առանձին լուսացույցով, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։