A
A
Առգրավվել է 257կգ սիգ
Աջակցիր «Ա1+»-ինՍիգի ձվադրման ժամանակաշրջանով պայմանավորված նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Ոստիկանության և Էկոպարեկային ծառայության աշխատակիցների համատեղ շուրջօրյա ուժեղացված ստուգայցերի ընթացքում Սևանա լճում, հարակից բնակավայրերում, Երևան քաղաքի, ՀՀ մարզերի ավտոճանապարհներին, շուկաներում և բացօթյա վաճառակետերում հայտնաբերվել և առգրավվել է․
Առգրավված ձկները համապատասխան փորձաքննությունից հետո հանձնվել են՝ «Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց», Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ, Աբովյանի «Նարեկ» ծերանոց, Մարտունու N1, 2, 3, 4 և Հեքիաթ մանկապարտեզներ և այլ խնամքի կենտրոններ։
Ոչ պիտանի ձկնաքանակը ոչնչացվել է՝ սահմանված կարգի համաձայն։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ձկնապաշարների վերականգնմանն ուղղված որսի և վաճառքի արգելքի կարևորության մասին բնակչության հետ իրականացնում է իրազեկիչ-բացատրական աշխատանքներ։