Բացել լրահոսը Փակել լրահոսը
2d14ad9e-859e-4af9-b6ce-7d7372f86492
A A
Պաշտոնական

Աշխարհը տոնում է Կամավորի միջազգային օրը

Աշխարհը տոնում է Կամավորի միջազգային օրը։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը նույնպես անդրադարձել է օրվա խորհրդին յուրօրինակ տոնակատարությամբ։ Ազգային ընկերությունն ունի 10 հազար կամավոր, որոնցից 4000-ը ակտիվ կամավոր։Կամավորի միջազգային օրն Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում Հայկական Կարմիր խաչի ընկերության Հայաստանի բոլոր մարզային մասնաճյուղերը հավաքվել էին մեկ առիթով՝ շնորհավորելու կամավորին անցնող տարում կատարած աշխատանքի համար։

Ազգային ընկերությունն ունի արագ արձագանքման, առաջին օգնության, հրշեջ կամավորական ջոկատներ, որոնք կազմված են բացառապես հատուկ վերապատրաստում անցած հատուկ կամավորներից։ Հենց այս խմբերի կամավորներն են առաջինն օգնության հասնում տարբեր աղետների ժամանակ։ Կամավորին շնորհավորելու էին եկել նաև հյուրեր կառավարությունից, գործընկեր կառույցներից, տարբեր երկրների դեսպաններ ու մի շարք պաշտոնեաներ։ Կամավորի միջազգային օրվա առթիվ ազգային ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանը հանդես եկավ շնորհավորական ուղերձով՝ հիշեցնելով, որ տարիներ առաջ ինքն էլ էր Հայկական Կարմիր խաչի կամավոր։ ՀԿԽԸ նախագահ Դավիթ Ներսիսյան Դեռևս 1985 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ հռչակվեց, որպես կամավորների միջազգային օր, սակայն կամավորությունը 1000-ամայակներ շարունակ հումանիզմի կարևոր դրսևորումն է, հոմանիշն ու զուգահեռականը։ Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի միջազգային շարժումը սկիզբ է առել մարդասիրական կամավորական աշխատանքից և մինչև օրս շարունակում է իր կարևորագույն առաքաելություն։

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի շարժման մեծ ընտանքիում ներգրավված են շուրջ 16 միլն․ 400 հազար կամավորներ, որոնց թվում եք նաև դո՛ւք սիրելի կամավորներ։ Կամավորն իր ջանքն ու սրտացավությունն անշահախնդիր նվիրում է նրանց ովքեր պաշտպանության, աջակցության, գթասրտության կարիք ունեն։ Ձեր օգնությամբ մենք իրականացնում ենք բազմաթիվ հումանիտար աշխատանքներ, հավատարիմ մնալով մեր առաքելությանը։ Մեր կարգախոսն է << Մենք օգնում ենք Ձեր օգնությամբ>>։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը լինելով Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի շարժման լիիրավ անդամ առաջնորդվում է շարժման յոթ հիմնարար սկզբունքներով, որոնցից կամավորությունը մեր գործունեության առանցքային հիմնասյուներից մեկն է։ Սիրելի կամավորներ շնորհակալ ենք Ձեզ, ձեր պատրաստակամության համար, մաղթում եմ Ձեզ անսպառ ուժ ու եռանդ, թող ձեր կյանքում անանցանելի ճանապարհրներ երբեք չլինեն։ Շնորհավոր տոնդ կամավոր։ Միջոցառման ժամանակ ազգային ընկերության նախագահի հրամանագրով, անձնվոր աշխատանքի համար Գևորգ Ե կաթողիկոսի անվան մեդալով պարգևատրվեց 50 տարի ազգային ընկերությունում առաքելություն իրականացրած աշխատակցուհի Նելլի Ներսիսյանը։ Մյուս նվիրյալը ևս մի քանի տասնայկ տարի է ինչ աշխատում է Հայկական Կարմիր խաչում

։ Հարյուրավոր մարդկային կյանքեր փրկելու, 35 տարի անձնվեր Հայկական Կամիր խաչի ընկերությունում մասնագիտական պարտքն ամենաբարձր մակարդակով կատարելու համար, ՀԽՍՀ Կարմիր խաչի ընկերության վարչության նախագահ, անվանի բժիշկ Սպանդարատ Կամսարակի անվան երախտիքի մեդալի է արժանանցել Ստեփանավանի տարածքային մասնաճյուղի նախագահ Արմեն Առաքելյանը։

Կամավորությունն ուժ է, որը կարող է փոխել ապագան, հենց այս կարգախոսով էլ ազգային ընկերությունում շարունակում են մեծ սիրով կրթել, նոր գիտելիք ու փորձ փոխանցել սկսնակ կամավորներին՝ հուսալով նպաստել մարդասիրական արժեքների տարածմանը։