![468944552_553687080960732_1178795158298135225_n 468944552_553687080960732_1178795158298135225_n](/static/articles/48/16/31/l-PsVJAbsnwa.jpg)
A
A
Բեռնատարը մերկասառույցի պատճառով ընդունել է մկրատաձև դիրք. ճանապարհը փակվել է
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 3-ին, ժամը 10:12-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բեռնատարը մերկասառույցի պատճառով ընդունել է մկրատաձև դիրք. ավտոճանապարհը երկկողմանի փակ է:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են «Daf» մակնիշի բեռնատարը. ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի: