Բացել լրահոսը Փակել լրահոսը
469048589_979492084210059_6571060761095671519_n
A A
Պաշտոնական

Սիրիայում ՀՀ դեսպանությունը՝ ստեղծված իրավիճակի մասին

Սիրիայում ՀՀ դեսպանության կողմից տրված պատասխանները վերջին օրերին հաճախ տրվող հարցերին.

Հարց. ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայ բնակչության տարհանման հնարավորություններ կա՞ն։

Պատասխան. Անվտանգ տարհանման հնարավորությունն այս պահին բացակայում է։ ԱԳ նախարարությունն ուշադրությամբ հետևում է զարգացումներին, հնարավորության պարագայում կդիտարկվեն բոլոր տարբերակները։
Այս ընթացքում դեսպանությունը պատասխանում է ՀՀ քաղաքացիների բոլոր զանգերին, հետաքրքրող՝ այդ թվում՝ փաստաթղթային ապահովման, նոր անձնագրերի տրամադրման վերաբերյալ հարցերին:
Մշտական կապ է պահպանվում Սիրիայի պատկան մարմինների և համայնքային կառույցների հետ։

Հարց. Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակու՞մ է գործունեությունը։

Պատասխան. Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսն իր աշխատանքը շարունակում է Դամասկոսից։ՀԻնչպես տեղեկացվել է նախորդ շաբաթ, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ գլխավոր հյուպատոսը, Սիրիայի ԱԳՆ-ից նոյեմբերի 26-ին լիազորագրերը ստանալու նպատակով մեկնելով Դամասկոս, հաջորդիվ չի կարողացել վերադառնալ Հալեպ։
Գլխավոր հյուպատոսը և Դամասկոսում դեսպանության հյուպատոսական բաժինը շարունակում են աշխատանքներն արտակարգ ռեժիմով։

📢ՀՀ քաղաքացիները կարող են կապ հաստատել Դամասկոսում ՀՀ դեսպանության հետ` զանգահարելով թեժ գծի նշված հեռախոսահամարին՝ +963960003622 (բջջային):

Հարց. Տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ կա՞ն:
Պատասխան. Նոյեմբերի 30-ին Հալեպից դուրս գալու փորձի ժամանակ զոհված Երվանդ Արսլանյանի՝ ՀՀ քաղաքացիությունը հաստատող տվյալներ այս պահին չկան։