Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2024-11-10_11-27-11
A A
Պաշտոնական

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

Նոյեմբերի 10-ին, ժամը 00:03-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի մոլորվել է Գեղաշեն գյուղի սարերում: 
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ 
 
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներ՝ Ա. Մ.-ին (ծնված 1964 թ․) ու Մ. Մ.-ին (ծնված 1999 թ․) և ուղեկցել մինչև Գեղաշեն  գյուղ: 
 
Որոնողական աշխատանքներին մասնակցել են Ոստիկանության Կոտայքի բաժնի և Պարեկային ծառայության աշխատակիցներ: