Բուդապեշտում տեղի է ունեցել Հայաստանի և Սլովակիայի վարչապետների հանդիպումը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ:
Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր: Մասնավորապես, վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և վերջին զարգացումներին` շեշտելով ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին: Միաժամանակ, վարչապետը Սլովակիայի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները` միտված տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը:
Ռոբերտ Ֆիցոն Սլովակիայի աջակցությունն է հայտնել խաղաղությանն ուղղված ՀՀ Կառավարության ջանքերին, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շուրջ: Այս համատեքստում, կողմերը կարևորել են վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը:
Նիկոլ Փաշինյանը և Ռոբերտ Ֆիցոն Հայաստանի և Սլովակիայի միջև փոխգործակցության զարգացման առումով ընդգծել են երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կարևորությունը: