Բացել լրահոսը Փակել լրահոսը
465647821_957923106372075_7093017404938946661_n
A A
Պաշտոնական

«Պեստո» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործընթացներն իրականացվել են հիգիենայի սահմանված պահանջների խախտմամբ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Պեստո» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Արամի փ․) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։
 
 Մասնավորապես՝
- հանրային սննդի օբյեկտի հատակը, պատերը և առաստաղը գտնվել են ոչ նորոգ վիճակում, հեշտորեն չեն լվացվել և չեն ախտահանվել։
 
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ։