Բացել լրահոսը Փակել լրահոսը
462548189_1095899622069403_1655561951616259803_n
A A
Քաղաքականություն

Անում ենք ամեն ինչ՝ ադրբեջանա-հայկական հարաբերությունները կարգավորելու համար․ Պուտին

 Մենք արել և անում ենք ամեն ինչ ադրբեջանա-հայկական հարաբերությունները կարգավորելու և Անդրկովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար։ Այդ մասին Կրեմլում դեսպանների ընդունելության արարողության ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք կշարունակենք աջակցություն ցուցաբերել խաղաղության պայմանագրի, պետական ​​սահմանի սահմանազատման և տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքներին՝ 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակով հայտնի եռակողմ համաձայնագրերին համապատասխան։ Չեմ կարող չհայտնել իմ գոհունակությունը, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներն օգտվեցին Կազանում BRICS-ի գագաթնաժողովի հարթակից և օգտակար զրույց ունեցան տարածաշրջանում կայուն խաղաղության և ազգամիջյան ներդաշնակության հասնելու հիմնարար հարցերի շուրջ»,- ասել է նա։