A
A
Ավետիք Գրիգորյանը ոչ-ոքի խաղաց
Հայաստանի գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը Բուլղարական Ալբենայի շախմատի միջազգային մրցաշարում վեց տուրից հետո զբաղեցնում է 7-րդ տեղը:
Հերթական պարտիայում մեր շախմատիստը սպիտակներով մրցեց մոլդավացի Դմիտրի Սվետուշկինի հետ եւ վաստակեց 5 միավոր: Նա ընդամենը կես միավորով է ետ մնում մրցաշարի միանձնյա առաջատար Մաքսիմ Ռոդշտեյնից: Այսօր Ավետիք Գրիգորյանը սեւերով կմրցի հենց իսրայելցի շախմատիստի հետ:
Հայաստանի մյուս շախմատիստ Տիգրան Սիմոնյանը այս տուրում նույնպես ոչ-ոքի ավարտեց պարտիան` խաղաղ դաշն կնքելով ռումինացի Ֆիլիպ Լուսյանի հետ: Նա 4,5 միավորով գտնվում է 21-րդ տեղում: Տիգրան Սիմոնյանը 7-րդ տուրում սպիտակներով կհանդիպի բուլղարացի Սաշո Նիկոլովին: