Ոսկե հարսանիք․ Աղաջանյանները ամուսնության 50-ամյակն են նշել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿես դար՝ սիրո և ներդաշնակության մեջ: Տեր և տիկին Աղաջանյանները իրենց ոսկե հարսանիքն է դիտում.օրեր առաջ նշել են ամուսնության 50-ամյակը, գրում է Անկյուն+3-ը։:
Սպիտակ հարսնաշոր, կոստյում, քավոր. մի խոսքով՝ ամեն ինչ արել են, ինչպես պետք է` ըստ հայկական ավանդական հարսանիքի կանոնների:
Ոսկե հարսանիք անելու գաղափարը իրենցը չէ, որդին ու հարսն են կազմակերպել: Ասում են՝ մինչև վերջին պահը, չեն պատկերացրել, որ արարողությունն այսքան լուրջ ընթացք կստանա:
Ամուսինների խոսքով՝ այս տասնամյակների ընթացքում բազմաթիվ անհարթություններ ու դժվարություններ են հաղթահարել՝ մեծ սիրո ու անսահման նվիրվածության շնորհիվ:
«Հաշտ, համերաշխ ապրել ենք իրար հետ, ու ես կցանկանամ, որ բոլորն էլ էս տարիքին հասնեն ու իրար հասկացած ապրեն»,-ասում է Արայիկ Աղաջանյանը:
Հարմարվող, հանգիստ. Արայիկ պապը կնոջն այսպես է բնութագրում ու հավելում՝ հավանաբար կնոջ բնավորության այս գծերն են, որ իրենց միությունը հաշտ են պահել: Իր մասին էլ խոստովանում է. շուտ է բռնկվում:
«Պապը նեղացկոտ չի, բայց հանգիստ էլ չի: Պետք է ամեն ինչն իր ուզածով լինի»,-ասում է Իվետա Ղազարյանը: