Բացել լրահոսը Փակել լրահոսը
շտապօգնություն
A A
Պաշտոնական

Բջջային նոր հավելվածի միջոցով շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկները լրացվում են էլեկտրոնային եղանակով (տեսանյութ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսանյութ է հրապարակել ու գրել․

«Մարդկանց համար արագ և որակյալ ծառայություններ մատուցելու համար մի շարք բարեփոխումներ ենք իրականացնել «Շտապբուժոգնություն» ՓԲԸ-ում։

Բջջային նոր հավելվածի միջոցով շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկները լրացվում են էլեկտրոնային եղանակով․ բուժառուի տվյալները ներբեռնվում են մեկ ընդհանուր համակարգում՝ հետագայում տեսանելի դառնալով բուժող բժշկի համար։

1-03 հեռախոսահամարին ստացված զանգերը սպասարկվում են 100%-ով, ինչը մեզ թույլ է տալիս արդյունավետ արձագանքում իրականացնել»։