Բացել լրահոսը Փակել լրահոսը
464796352_989296746560680_6449660856005023471_n
A A
Պաշտոնական

Կասեցվել է մանրաձկան գործարանի ապօրինի ջրառը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների «ՍԵՎԱՆԻ ԻՇԽԱՆ» ՓԲԸ-ում իրականացրած ստուգմամբ պարզվել է, որ մանրաձկան գործարանի համար Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի բնական աղբյուրներից կատարվում է ապօրինի ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։
 
Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է:
 
 Ընկերության տնտեսական գործունեության հետևանքով ջրային ռեսուրսներին հասցված վնասը գերազանցել է 2.200.000դր.։
 
Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։