Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՃՏՊ Գորիս-Կապան ավտոճանապարհի 44-րդ կմ-ին․ երթևեկությունը դարձել է միակողմանի
A A
Պաշտոնական

Գորիս-Կապան ճանապարհին բեռնատարը կողաշրջվել է՝ երթևեկությունը դարձնելով միակողմանի

Հոկտեմբերի 29-ին, ժամը 20։00-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձատափ գյուղի մոտակայքում բեռնատար է կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 44-րդ կմ-ին «Renault» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ն. Ջ. Ս.) կողաշրջվել է ճանապարհի երթևեկելի հատվածում՝ դարձնելով այն միակողմանի. առկա է վառելիքի արտահոսք:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ վառելիքի բաքի պարպումը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Բեռնատարն ուղղելու և երթևեկելի հատվածից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: