Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Մերգելյանի այգին վերաբացվեց (տեսանյութ)

«Մեր պարտականությունն է վերակենդանացնել այն տարածքները, որոնք ժամանակին մեր քաղաքի շունչն են եղել». Տիգրան Ավինյան

Հիմնանորոգումից հետո վերաբացվել է Մերգելյանի այգին, որը տասնամյակներ շարունակ անտեսված էր ու զավթված վիճակում: Նախագիծը նոր շունչ հաղորդեց շուրջ 5000 քմ զբաղեցնող այգուն, որը դառնալու է քաղաքային կյանքի և հանգստի կենտրոն: Ծրագրով ապամոնտաժվել են ապօրինի կառույցները, բարեկարգվել է այգու տարածքը, ավելացել են կանաչ տարածքները, կառուցվել են նոր խաղահրապարակ, զրուցատաղավար, ամֆիթատրոն, շատրվաններ, տեղադրվել նոր նստարաններ: Այգու վերաբացման ժամանակ կազմակերպվեց նաև ծառատունկ, որի ընթացքում տնկվեց 70 արժեքավոր ծառ: Այսուհետ Մերգելյանի այգին կզարդարի նաև «Լեռնեցիների պար» արձանախումբը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն