Ահաբեկչությունը ոչ մի արդարացում չունի․ ՀՀ ԱԳՆ-ն՝ Անկարայում տեղի ունեցած զինված հարձակման մասին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի արտգործնախարարությունը X-ի էջում դատապարտել է Թուրքիայում կատարված ահաբեկչությունը:
«Անկարայում այսօր տեղի ունեցած հարձակումը ցույց տվեց, որ ահաբեկչությունն ու անմեղ մարդկանց վնասելն արդարացում չունեն։ Հայաստանը, ինչպես բազմիցս ասվել է, դեմ է ահաբեկչության ցանկացած ձևին ու բռնության նմանատիպ գործողություններին»,- գրված է հայտարարության մեջ։
Նշենք, որ Անկարայում այսօր Turkish Aircraft Industry Joint Stock Partnership (TUSAŞ) գործարանում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, 14 հոգի վիրավոր է։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
«Վնասազերծվել է 2 ահաբեկիչ։ Ցավոք, հարձակման արդյունքում ունեցանք 3 զոհ և 14 վիրավոր: Ես դատապարտում եմ այս նողկալի հարձակումը: Մեր պայքարը շարունակվելու է վճռականությամբ՝ մինչև չեզոքացվի վերջին ահաբեկիչը»,- գրել նա X իր միկրոբլոգում։ Լրատվամիջոցները հայտնում են, որ հատուկ նշանակության ստորաբաժանումները շարունակում են երրորդ ահաբեկչի ոչնչացման գործողությունը։