A
A
Տուգանք՝ 2 մլն
Աջակցիր «Ա1+»-ինՏնտեսավարողի ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների իրականացրած ստուգմամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի Արաքս համայնքում ձկան մաքրմամբ, սառեցմամբ, փաթեթավորմամբ զբաղվող «Արարատ Ֆարել» ՍՊԸ-ն տարածքի խորքային հորից կենցաղային և արտադրական նպատակով կատարում է ապօրինի ջրառ։
Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի շահագործումը կասեցվել է։
Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 2 մլն ՀՀ դրամի չափով։ Նաև ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։