Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Աստանա հաբ» տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային պարկ (տեսանյութ)

Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Աստանա հաբ» տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային պարկ։ ՂՀ թվային զարգացման, նորարարությունների և օդատիեզերական արդյունաբերության նախարար Ժասլան Մադիևի ուղեկցությամբ նախագահը շրջել է կենտրոնում, ծանոթացել արդիական ստարտափերին։ Շրջայցի ավարտին համագործակցության հուշագիր է ստորագրվել «Թումո» կենտրոնի և Աստանա հաբի միջև։