Բացել լրահոսը Փակել լրահոսը
3
A A
Պաշտոնական

Արման Թաթոյանը Լոնդոնում հանդիպել է հայ համայնքի հետ

Լոնդոնում հայ համայնքի հետ հանդիպմանը երեկ Արման Թաթոյանը քննարկել է`
- Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների ու պատանդների ազատ արձակման և
Հայրենիք վերադարձի պարտադիրությունը:


- Արցախից (Լեռնային Ղարաբաղից) բռնի տեղահանված մեր հայրենակիցների արժանապատիվ,
անվտանգ ու ապահով վերադարձը:
- 2020 թվականից ի վեր Հայաստանի Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի
տարածքների ադրբեջանական օկուպացիայի և մարդկանց համար աղետալի շարունակվող
խախտումները՝ ներկայացնելով մարդկանց նկատմամբ ադրբեջանական ամենօրյա
հանցանքների ապացույցներ:
Լոնդոն այցը կազմակերպվել է Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբի հետ
համագործակցությամբ։
Հանդիպմանը ներկա գտնվել նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեծ
Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս
Մանուկյանը, ինչպես նաև առցանց մասնակցել են Արցախի մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպան Արտակ Բեգլարյանը, ինչպես նաև միջազգային ատյաններում գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը: