Բացել լրահոսը Փակել լրահոսը
462535577_1726396398181970_5631825868458887844_n
A A
Պաշտոնական

Կառուցապատողը 1 օրում վերացրել է շինհրապարակի խախտումները․ ԲԸՏՄ–ն կասեցումը հանել է

Մայրաքաղաքում փոշու արտանետումների կանխարգելմանն ուղղված վերահսկողական միջոցառումների շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Ախուրյանի Կոոպշին» ՍՊԸ-ի կողմից իրականացվող բազմաբնակարան շենքի կառուցման ընթացքում արձանագրել են մթնոլորտային օդի պահպանման պահանջների խախտումներ։

Շինաշխատանքները տեղում կասեցվել են, տրվել թերությունները վերացնելու հանձնարարականներ։

Հաջորդ իսկ օրը կառուցապատողի կողմից շտկվել են թերությունները՝ ճանապարհն ամբողջությամբ խճապատվել է և պարբերաբար ջրվում է։

Շինաշխատանքների կասեցումը վերացվել է։